Զատիկին կուլիչի փոխարեն այս եմ թխում… Համից չեք կշտանա

Նուրբ ու անուշաբույր, շերտավոր փափուկ բուլկիներ՝ չրով և ընկույզով: Պատրաստելը շատ հեշտ է, հաճույք կստանաք և գործընթացից, և արդյունքից:

Որպեսզի բուլկին լավ ստացվի, բոլոր բաղադրիչները պիտի լինեն սենյակային ջերմաստիճանի:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

գոլ կաթ՝ 300մլ
խմորիչ թարմ՝ 15գ, կամ չոր՝ 5գ
ալյուր՝ մոտ 700գ
աղ՝ 1թ.գ.
շաքարավազ՝ 100գ
ձեթ՝ 70մլ
սպիտակուց՝ 2 հատ
կարագ՝ քսելու համար
չիր, ընկույզ՝ ըստ ճաշակի
վանիլի շաքար՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ.

Գոլ կաթի մեջ լուծել խմորիչը, ձեթը, շաքարավազը: Խառնել՝ մինչ համասեռ զանգված ստանալը:

Ավելացնել սպիտակուցը, աղը, վանիլի շաքարը, մաղած ալյուրը:

Ծածկել խմորը և թողնել մոտ 2 ժամով՝ տաք տեղում: Տեղափոխել խմորը աշխատանքային մակերեսի վրա, բաժանել 8 մասի, գնդիկներ ձևավորել: Նորից ծածկել տոպրակով, թողնել 1 ժամով:

Յուրաքանչյուր գնդիկը գրտնակել՝ բարակ, հալեցրած կարագ քսել և ցանկացած մանրացրած չիր, ընկույզ կամ ցուկատ լցնել:

Ձիգ գլանակի պես փաթաթել, կտրել երկարությամբ ուղիղ մեջտեղից, սակայն ոչ մինչև վերջ: Փաթաթել խխունջի պես:

Տապակը ծածկել յուղաթղթով, մեջը դնել խխունջները, ծածկել ու սպասել 20 րոպե:

Հարել դեղնուց ու կաթ, քսել բուլկիներին: Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, մոտ 25 րոպե:

Բարի ախորժակ:

(Visited 159 times, 1 visits today)

Admin

Наверх