Որո՞նք են մինչև 15 տարեկան երեխաների լսողության կորստի հիմնական պատճառները

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` բնակչության 5%-ից ավելին կամ 466 միլիոն մարդ (432 մլն մեծահասակ և 34 մլն երեխա) ունի լսողության կորուստ:

Մինչև 15 տարեկան երեխաների լսողության կորստի դեպքերի 60%-ի պատճառներից են.

վարակները` կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, մենինգիտ, ցիտոմեգալովիրուսային վարակ, միջին ականջի քրոնիկ օտիտ (31%),
պտղի ասֆիքսիան ծնվելիս, անհասությունը, ծնվելիս ցածր քաշը, դեղնուկը, ծննդաբերական բարությունները (17%),
օտոտոքսիկ (լսողության ֆունկցիայի վրա վնասակար ազդեցություն ունեցող դեղեր) դեղերի կիրառումը հղիների և կրծքի հասակի երեխաների շրջանում (4%),
Այլ (8%):
Ըստ ԱՀԿ-ի` կանխարգելիչ միջոցառումներն են`

երեխաների իմունիզացիան կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, մենինգիտի դեմ,
դեռահասային և վերարտադրողական տարիքի աղջիկների և կանանց պատվաստումը կարմրախտի դեմ մինչև հղիությունը,
ականջի համապատասխան խնամքի պահպանումը,
բարձր աղմուկի ազդեզության նվազեցումը,
միջին ականջի օտիտի սքրինինգը և համապատասխան վարումը,
լսողության համար վտանգ ներկայացնող դեղերի կիրառման բացառումը կամ սահմանափակումը,
նորածնային սքրինինգը,

իրազեկումը դեռահասների շրջանում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամլո ծառայությունը, խնդիրների վաղ հայտնաբերումն ու համապատասխան միջոցառումների կիրառումը հիմնական գործոններն են, որոնք կարող են նվազեցնել լսողության կորստի ազդեցությունը երեխայի զարգացման և առաջադիմության վրա: Մինչև երեխայի խոսքի զարգացումը խնդիրը հայտնաբերելու, լսողական սարքով ապահովելու կամ վիրահատություն կատարելու դեպքում` հնարավոր է ապահովել երեխայի խոսքի զարգացումը և հետագայում սոցիալական հարմարեցումը

(Visited 66 times, 1 visits today)

Admin

Наверх