Դեմքի ձգում և անցքերի նեղացում. արդյունավետ դիմակ՝ ձեռքի տակ եղածից

Ո՞վ չի ուզում ունենալ հարթ ձգված դեմքի մաշկ՝ կոկիկ աննկատ անցքերով: Գեղեցիկ մաշկ կարող եք ունենալ նաև առանց թանկարժեք խնամքի պարագաներ օգտագործելու: Հրաշալի արդյունքի հասնելու համար կարող եք կիրառել բնական, տնային պայմաններում պատրաստվող դիմակներ:

Մաշկը ձգող, հարթեցնող, անցքերը փոքրացնող դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ է.

խմորիչ՝ թարմ կամ չոր
կաթ
յուղային վիտամին E
կրախմալ
Ցանկալի է օգտագործել թարմ խմորիչ, մոտ 20գ է անհրաժեշտ: Եթե վերցնեք չորը, ուրեմն լցրեք 2 ոչ լիքը թ.գ.:

Խմորիչը լուծել 3թ.գ. գոլ կաթի մեջ: Որպեսզի թարմ խմորիչը հեշտությամբ լուծվի, այն որոշ ժամանակ պահեք սենյակային ջերմաստիճանի ներքո: Կաթի մեջ լուծած խմորիչին ավելացրեք 10 կաթիլ վիտամին E, լավ խառնեք:

Խտացրեք զանգվածը կրախմալ ավելացնելով:Անդադար խառնելով՝ հասցրեք քսուքանման զանգվածի խտության:

Կրախմալը կարող է լինել ինչպես կարտոֆիլի, այդպես էլ եգիպտացորենի:

Ստացված դիմակը քսեք նախապես մաքրված դեմքի և պարանոցի մաշկին, թողեք 15 րոպե: Լվացվեք սառը ջրով և խոնավեցնող քսուք օգտագործեք:

Կուրսը տևում է 1 ամիս՝ շաբաթական 2-3 պրոցեդուրա:

Եղեք առողջ ու գեղեցիկ:

(Visited 69 times, 1 visits today)

Admin

Наверх