Մաշկի այս 4 փոփոխությունները վկայում են լյարդի և աղիների հիվանդությունների մասին

Առաջին հերթին հաճախ մաշկն է արձագանքում, երբ առաջանում են ներքին հիվանդություններ: Մաշկային խնդիրներն ահազանգ են վտանգավոր հիվանդությունների, հատկապես լյարդի և աղիների համար:

Աղիքային հիվանդություններ և կարմիր բծեր․

Ծնոտի վրա ցավոտ կարմիր բծեր, բժշկագիտական հանգուցավոր էրիթեմա (կարմրամաշկություն) կամ հանգուցավոր պզուկ:

«Շարակցական հյուսվածքի խորը բորբոքում, որը հաճախ կապված է ստրեպտոկոկի (շղթայամանրէ) կամ աղիքային բորբոքիչ հիվանդության հետ»,- բացատրում է Յենս Թեսմանը գերմանացի մաշկաբանների մասնագիտական ասոցիացիայից:

Հետևաբար ծնոտի վրա կարմիր բծերը կարող են առաջանալ բակտերիալ բորբոքումով, ինչպիսիք են տոնզոլլիտը (նշկաբորբ), բակտերիալ աղիքային ինֆեկցիաները, երբեմն նաև խոցային կոլիտ հիվանդությունը:

Դեղնախտ․ Հեպատիտ և լեղու կուտակում

Մաշկի գույնը փոխվում է, դառնում է դեղնավուն, դրան նախորդում է աչքի գնդիկների դեղնացումը: Եթե լյարդը պատշաճ կերպով չի քայքայում արյան մեջ լեղու գունանյութը, արյան մեջ բիլլուբինը մեծանում է, իսկ մաշկն ու աչքերի գնդիկները դեղնում են:

Լյարդի հիվանդությունը կարող է հանգեցնել անոթային ցանցերի․

Անոթային ցանցերը, կապված լյարդի հիվանդության հետ, հանդիպում են հիմնականում ստամոքսում: Դրանք լյարդի դիսֆունկցիայի նախազգուշական նշան են.

Ճարպային հիվանդություն։
Հեպատիտ։
Ցիռոզ։
Այդ պատճառով դրանք հաճախ անվանում են «լյարդի ցանց»: Եթե դեմքի վրա անոթային ցանցեր են հայտնվում, ուլտրամանուշակագույն ճառագայթումը կարող է լինել բորբոքային հիվանդության պատճառ:

Անոթային դիսֆունկցիան ձեռքերի վրա առաջացնում է կարմիր բծեր։

Կարմիր բծերը հայտնվում են ձեռքի ափի կամ բութ մատի բարձիկի վրա, բժշկական տեսանկյունից՝ ափային էրիթեմա:«Պատճառը ձեռքի արյան անոթների կարգավորման փոփոխությունն է»:

(Visited 159 times, 1 visits today)

Admin

Наверх