Հանգստյան օրերի մեր մշտական թխվածքը… Համը գաթա է հիշեցնում, բայց շատ ավելի հետաքրքիր է…

Առաջարկում ենք պատրաստել այս թխվածքը, որի համը գաթա է հիշեցնում: Սակայն պատրաստման յուրօրինակ եղանակի շնորհիվ այն ստացվում է ավելի հետաքրքիր և օրիգինալ:

խմորի համար.

կարագ՝ 250 գ
մածուն՝ 250 մլ
փխրեցուցիչ՝ 10 գ
ալյուր՝ 480 գ
խորիզի համար.

ալյուր՝ 120 գ
շաքարավազ՝ 150գ
կարագ՝ 100 գ

Պատրաստման եղանակ.

Խմորի համար քերիչով անցկացնել կարագը, ավելացնել մածունը, փխրեցուցիչը և ալյուրը:

Արագ հունցել խմորը և 1 ժամով ուղարկել սառնարանը:

Այդ ընթացքում պատրաստել խորիզը. ալյուրը, շաքարավազը, քերիչով անցկացրած կարագը միացնել ու խառնել՝ մինչ փշուր կստացվի:

Ուղարկել սառնարանը:

Խմորը բաժանել 6 հավասար մասերի:

Բարակ գրտնակել առաջին շերտը՝ մոտ 4-5մմ հաստությամբ, և լցնել խորիզի մի մասը:

Առանձին գրտնակել հաջորդ շերտը, ծածկել առաջինը և նորից խորիզ լցնել: Թեթևակի սեղմել:

Նույնն անել խմորի բոլոր գնդերի հետ: Վերջին շերտի վրա խորիզ պետք չէ լցնել:

Դանակով կտրատել հավասար կտորների:

Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 180°C ներքո, 35-45 րոպե:

Մատուցելուց առաջ շաքարի փոշի ցանել:

Բարի ախորժակ:

(Visited 106 times, 1 visits today)

Admin

Наверх