Առաջին բուժօգնություն երեխային ուղեղի ցնցման դեպքում․ ինչ է հարկավոր անել

Ներզատաբան Իլյա Մագերյան ներկայացրել է առաջին բուժօգնության հիմնական սկզբունքները երեխայի մոտ գլխուղեղի թեթև տրավմատիկ վնասում՝ ուղեղի ցնցում կասկածելու դեպքում։ Մասնագետի խոսքով՝ առաջին հերթին հարկավոր է տարբերել ուղեղի ցնցումն այլ ախտաբանություններից, ինչի համար անհրաժեշտ է իմանալ այս խնդրի ախտանշանները։ Ուղեղի ցնցման դեպքում սովորաբար նկատվում է գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, կոորդինացիայի խանգարում, գիտակցության կորուստ, ամնեզիա և խոսքի ու հիշողության հետ կապված խնդիրներ։ Բացի այդ, կարող են ի հայտ գալ նաև քնի հետ կապված խնդիրներ, որոնք ևս չի կարելի անտեսել։

«Եթե կան հիմքեր ուղեղի ցնցում կասկածելու համար, ապա հարկավոր է անհապաղ շտապօգնություն կանչել։ Հատկապես, եթե երեխան կորցրել է գիտակցությունը։ Պառկեցրեք նրան պինդ մակերևույթին, բարձրացրեք գլուխն ու ապահովեք հանգիստ», — նշել է մասնագետը։

Մագերյայի խոսքով՝ գիտակցության կորստի դեպքում երեխային հարկավոր է պառկեցնել աջ կողքի վրա, իսկ ձախ ոտքն ու ձեռքը ծալել 90 ատիճանի անկյան տակ։ Նույն կերպ է հարկավոր վարվել նաև այն դեպքում, երբ պառկած դիրքով գտնվելիս երեխան փսխում է։

Վնասվածքների առկայության դեպքում հարկավոր է մշակել դրանք։ Երեխայի կրծքավանդակը հարկավոր է ազատել սեղմող հագուստից կամ այլ պարագաներից և ապահովել մաքուր օդով։ Փակ տարածությունում գտնվելու դեպքում անհրաժեշտ է բացել պատուհանը։ Բացի այդ, մասնագետը նաև խորհուրդ է տալիս հիշել՝ կորցրել է արդյոք երեխան գիտակցությունն ու որքան ժամանակ է եղել անգիտակից վիճակում, քանի որ այս տեղեկությունը հարկավոր է անպայման հայտնել բժշկին։

Գիտակցության կորստի դեպքում կտրականապես արգելվում է սպասել մինչ խնդիրն ինքնուրույն կլուծվի։ Հարկավոր է անհապաղ շտապօգնություն կանչել, իսկ մասնագետների ուշացման դեպքում կապվել դիսպետչերի հետ, ճշտել՝ մոտակա որ հիվանդանոցն է պատրաստ առաջին օգնություն ցուցաբերել երեխային և առանց ժամանակ կորցնելու ինքնուրույն տեղափոխել տուժածին հիվանդանոց։

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո որոշ ժամանակով հարկավոր է բացառել համակարգչային խաղերն ու հեռուստացույցը՝ ապահովելով լիարժեք ֆիզիկական ու հոգեհուզական հանգիստ։ Հարկ է հիշել, որ ուղեղի ցնցումից հետո երեխան պետք է առնվազն 2-3 շաբաթ մնա լիարժեք հանգստի պայմաններում։

(Visited 60 times, 1 visits today)

Admin

Наверх