Աղցան, որը պատրաստում եմ գարնան սկսելուն պես․․․ Պարզ, համեղ վիտամինային աղցան

Հենց գալիս է գարունը, օրգանիզմը սկսում է պահանջել վառ, թարմ ու համեղ բանջարեղենային աղցաններ։ Սա աղցանի լավագույն տարբերակն է․ արագ, օգտակար ու սննդարար։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

բողկ՝ 200գ
վարունգ՝ 300գ
կանաչ սոխ, սամիթ՝ մեկական կապ
եփած ձու՝ 4 հատ
թթվասեր՝ 3 ճ․գ․
աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ․

Բանջարեղենը կտրատել մանր կտորների, ձուն՝ խորանարդաձև, կանաչին մանրացնել։

Միացնել բոլոր նապապատրաստած բաղադրիչները, ավելացնել թթվասերը, համեմել աղով ու պղպեղով։

Եթե չեք սիրում թթվասերով աղցաններ, կարող եք մայոնեզ լցնել, կամ ձեթ և քացախ խառնել։

Աղցանն ավելի համեղ կդառնա, եթե քաղցր բուլղարական պղպեղ և թարմ լոլիկ ավելացնեք։ Գուրմանները կարող են փորձել պանրով տարբերակը․ պարզապես մի քանի կտոր պինդ պանիր լցրեք աղցանի մեջ։

Բարի ախորժակ։

(Visited 96 times, 1 visits today)

Admin

Наверх