Այսպիսի համեղ ուտեստ վերջին շրջանում չէի փորձել: Հավը` լավաշի մեջ…

Այս ուտեստի համար մեզ պետք է մի փոքր հավ: Հավին աղ ենք անում, պղպեղ, համեմունքներ, սխտոր և այլն: Թողնում ենք մի քիչ մարինացվի: Միջուկի համար մեզ պետք է պանիր, կիտրոնի շերտ, լոլիկ: Վերցնում ենք պանիրը և լոլիկը հավասար համամասնություններով: Լավաշը փռում ենք և վրան բուսայուղ քսում և հավը դնում ենք եզրին:

Եզրերը ծալում ենք դեպի ներս: Հավը դնում ենք ջեռոցի թավայի վրա Թավայի վրա նախորոք փայլաթիթեղ ենք փռում: Վրայից բուսայուղ ենք քսում: Վրայից ծածկում ենք հավը փայլաթիթեղով (ոչ պինդ) և դնում ենք 180 աստիճան տաքացված ջեռոցում:

Պատրաստում ենք 1 ժամ կամ ավելի, կախված է հավի չափից: Պատրաստ լինելուց 15-20 րոպե առաջ հեռացրեք փայլաթիթեղը և թույլ տվեք կարմրի: Կստացվի շատ համեղ ուտեստ,վրայից կլինի խրխրթան լավաշ, իսկ ներսում հյութալի հավ: Լավաշը կտրեք մեջտեղից և բացեք այն երկու կողմերի վրա, հավից դուրս կգա տաք պանիրը լոլիկով՝ կիտրոնով ներծծված, այս հրաշքը կտրատեք և կերեք, այն շատ շատ համեղ է: Վրան թարմ կանաչեղեն, ավելի լավ է համեմ, լցրեք:

Բարի ախորժակ:

(Visited 141 times, 1 visits today)

Admin

Наверх