Բազմաթիվ մարդիկ ամբողջ աշխարհում իրենց օրը սկսում են ոչ թե սուրճով, այլ կիտրոնով գոլ ջրով… Ահա, թե ինչու

Բազմաթիվ մարդիկ ամբողջ աշխարհում իրենց օրը սկսում են ոչ թե սուրճով, այլ կիտրոնով գոլ ջրով: Ինչո՞ւ: Դրա համար կան մի շարք պատճառներ: Sunshine Healthcare գրում է, որ հնարավոր է պատշաճ կերպով հոգ տանել ձեր առողջության մասին։

1. Դետոքսիկացիա

Ձեր լյարդը շնորհակալ կլինի կիտրոնով ջրի համար, քանի որ կսկսի պայքարել շատ ավելի քիչ քանակությամբ տոքսինների դեմ:

2. Քաշի նվազում

Հայտնի է, որ կիտրոնով ջուրը լավ օգնական է նրանց համար, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ քաշից: Բանը նրանում է, որ կիտրոնաջուրը բարելավում է մարսողությունը և արագացնում է նյութափոխանակությունը:

3. Իմունային համակարգի ամրապնդում

Մեծ քանակությամբ վիտամին C-ի հաշվին՝ կիտրոնը նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը:

4. Հակաբորբոքիչ ազդեցություն և օգնություն հոդերին

Կիտրոնաջուրն օրգանիզմից շատ լավ հեռացնում է միզաթթուն՝ դրանով իսկ անցկացնելով հոդացավերը:

5. Տոնուս և լավ տրամադրություն

Կալցիումը, որը պարունակվում է կիտրոնի մեջ, բարերար ազդեցություն է ունենում ուղեղի աշխատանքի վրա: Ինչպես նաև կիտրոնի բույրը նորմալացնում է էմոցիոնալ դրությունը և թարմացնում է մտքերը:

Հակացուցումներ

Չնայած այս ամենին, կիտրոնաջուրն ունի նաև որոշ հակացուցումներ, որոնք պետք է անպայման հաշվի առնեք:

1. Կիտրոնաջուրը պետք է խմել միայն ձողիկով, քանի որ թթուն կարող է վնասել ատամների էմալը:

2. Կիտրոնաջուրը կարող է ստամոքսի այրոց առաջացնել:

3. Այն կարող է ալերգիայի պատճառ լինել:

Ինչպես խմել կիտրոնաջուրը

Մեկ բաժակ ջրին բավական է ավելացնել 2-3 շերտ կիտրոն: Ըստ ցանկության՝ կարող եք ավելացնել մեղր կամ կոճապղպեղ: Ջուրը պետք է անպայման գոլ լինի: Խմել առավոտյան մեկ բաժակ դատարկ ստամոքսին և ևս մեկը՝ երեկոյան:

(Visited 103 times, 1 visits today)

Admin

Наверх