Մայրիկիս բաղադրատոմսով միշտ պատրաստում եմ այս թթվասերով տորթը. աննկարագրելի համեղ է

Թթվասերով այս տնական տորթը ստացվում է անչափ փափուկ ու օդային,իսկ հետաքրքիր կրեմը լրացնում է տորթի համը։ Ցանկության դեպքում թթվասերով կրեմի փոխարեն կարող եք պատրաստել սերուցքային կամ եփովի կրեմ։

Անհրաժեշտ բաղադրիչներ (1 կորժի համար)

շաքարավազ՝ 150գ
թթվասեր՝ 250գ
ձու՝ 2հատ
ալյուր՝ 200գ
սոդա՝ 1թ․գ․
կակաո՝ 50գ
կրեմի համար․

թթվասեր՝ 1 բաժակ
շաքարի փոշի՝ 1 բաժակ

Պատրաստման եղանակ․

Նշված բաղադրիչները նախատեսված են 1 կորժի համար։ Մեզ անհրաժեշտ է երկու կորժ, միայն թե առաջինի մեջ կակաո լցնել պետք չէ, իսկ երկրորդի մեջ՝ 50գ։
Ցանկության դեպքում խմորին կարող եք ավելացնել ընկույզ, չամիչ։
Ամբողջ մթերքը պիտի լինի սենյակային ջերմաստիճանի։

Միացնել ձուն, շաքարավազը, թթվասերը և հարել՝ մինչ համասեռ զանգված կստացվի։
Ալյուրը խառնել սոդայի հետ և մաս-մաս լցնել զանգվածի մեջ՝ ընթացքում խառնելով։
Տապակը ծածկել յուղաթղթով և մեջը լցնել ստացված խմորը։
Ջեռոցը տաքացնել մինչ 200 ջերմաստիճանի և յուրաքանչյուր կորժը թխել մոտ կես ժամ։
Երբ կորժերը սառեն, կտրել երկու շերտի։
Կրեմի համար հարել թթվասերն ու շաքարի փոշին, հերթականությամբ դնել սպիտակ և շոկոլադե կորժերը՝ կրեմ քսելով։

Զարդարել ըստ ցանկության։
3-4 ժամ սառնարանում պահելուց հետո մատուցել։
Բարի ախորժակ։

(Visited 158 times, 1 visits today)

Admin

Наверх