Ի՞նչ հիվանդության մասին կարող է հուշել պորտի ցավը

Պորտի ցավը կարող է հուշել բարակ աղիի քաղցկեղի մասին, հավաստիացնում է ուռուցքաբան Իվան Կարասեւը (Ռուսաստան)։

«Հինգերորդ ալիք»-ի հարցազրույցում մասնագետը նշել է, որ երկար ժամանակ բարակ աղիի քաղցկեղը հնարավոր էր ախտորոշել միայն վիրահատության ժամանակ։ Բանն այն է, որ հիվանդությունը կարող է «չմատնել» իր մասին, ուստի դժվար է ժամանակին ճիշտ ախտորոշում կատարել ու բուժում նշանակել։ Շատ հաճախ ուռուցքը գտնում են արդեն ուշ շրջանում, երբ ապաքինման հնարավորություն գրեթե չկա։

Մահացու հիվանդությունից ապահովվելու եւ ժամանակին այն հայտնաբերելու համար խորհուրդ է տրվում վերանայել ապրելակերպը եւ ուշադիր լինել օրգանիզմի տված ազդանշաններին։ Ըստ ուռուցքաբանի՝ վտանգավոր հիվանդության առաջացման մասին կարող են մատնանշել հետեւյալ ախտանիշերը՝ որովայնի փքվածությունը, ցավը պորտի շրջանում, կղելու խախտումը, արտաթորանքի մեջ արյան հետքերը, սրտխառնոցը կամ փսխումը։

«Հիվանդության համեմատաբար անախտանիշ զարգացումը հանգեցնում է այն բանին, որ ուռուցքը հայտնաբերվում է արդեն վերջին փուլում։ Չնայած ժամանակին բժշկի դիմելու դեպքում 80 տոկոս հավանականությամբ հաջողվում է հասնել դրական դինամիկայի»,- ասել է Կարասեւը։

(Visited 143 times, 1 visits today)

Admin

Наверх