Որքան համեղ է ստացվում․․․ Հավատացնում եմ, որ սա լավագույն խմորն է կարկանդակի համար

Փափուկ և նուրբ, դուր է գալիս բոլորին․․․ այսպիսի կարկանդակից ոչ ոք չի կարողանա հրաժարվել։ Հավատացնում ենք, որ այս խմորը լավագույնն է։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

խմորիչով խառնուրդիի համար․

շաքարավազ՝ 1թ․գ․
ջուր՝ 50մլ
չոր խմորիչ՝ 1թ․գ․ կամ 5գ
խմորի համար․

կաթ/ջուր/մածուն՝ 250 մլ
դեղնուց՝ 2 հատ
շաքարավազ՝ 2 թ․գ․
աղ՝ 1\2 թ․գ․
ալյուր՝ 500 գ
ձեթ՝ 2 ճ․գ․

Պատրաստման եղանակ․

Խորը տարայի մեջ լցնել չոր խմորիչը, 1թ․գ․ շաքարավազը և 50մլ գոլ ջուրը, խառնել։ Պահել տաք տեղում, որ բարձրանա։

15-18 րոպեից պիտի փրփուր առաջանա։

Առանձին տարայի մեջ լցնել գոլ կաթը, ավելացնել շաքարավազը, աղը, դեղնուցը, ձեթը, բարձրացած խմորիչային խառնուրդը և ալյուրի 2/3 մասը։ Խառնել։ Ստացվում է շատ փափուկ, կպչուն խմոր։

Հնարավոր է, որ ալյուր ավելի քիչ պահանջվի, քան նշված է, դրա համար էլ միանգամից ամբողջությամբ մի լցրեք։

Հունցել խմորը 10 — 15 րոպե՝ ընթացքում քիչ-քիչ ավելացնելով ալյուրը։ Խմորը չպիտի կպչի ձեռքերին։

Խորը տարայի մեջ ձեթ քսել, մեջը տեղափոխել խմորը և ուղարկել որևէ տաք տեղ՝ բարձրանալու համար։ Կարող եք նաև խմորն ամբողջ գիշեր թողնել սառնարանում։

(Visited 186 times, 1 visits today)

Admin

Наверх